Դիմակներ՝ ավոկադոյով պատրաստված

18:06   14 մայիսի, 2022

Ավոկադոյի օգտակար հատկությունների մասին վաղուց է հայտնի։ Այս պտուղը հարուստ է վիտամիններով, հանքային աղերով, միկրոէլմենետներով եւ մի շարք այլ նյութերով։ Ուստի, այս հատկությունների շնորհիվ այն կարող է նաեւ օգտագործվել որպես դեմքի խնամքի միջոց։ Շաբաթական երկու-երեք անգամ ավոկյադոյով պատրաստված դիմակները ոչ միայն կսնուցեն եւ կխոնավացնեն մաշկը, այլեւ կպահպանեն դրա գեղեցկությունն ու երիտասարդ տեսքը։

Դիմակ՝ վնասված մազերը վերականգնելու համար

Այս դիմակը կարելի է օգտագործել վնասված մազերը վերականգնելու եւ վարսերն ավելի ամուր դարձնելու համար։ Դիմակն ունի պատրաստման բավականին հեշտ եղանակ։ Անհրաժեշտ է կես ավոկադոն մանրացնել, քերիչով անցկացնել եւ խյուս ստանալ։ Այնուհետեւ ստացված շիլայանման զանգվածը հարկավոր է խառնել ձիթապտղի տաք յուղի մեջ։ Դիմակը պատրաստ է։ Արդեն կարելի է  քսել չոր մազերի վրա եւ լվանալ 30 րոպե անց։ Եթե մազերը յուղոտ են, ապա խորհուրդ է տրվում դիմակի մեջ մեկ ճաշի գդալ խնձորի քացախ ավելացնել։

Մազերի աճը խթանող դիմակ

Այս դիմակը կօգնի խթանել մազերի աճը, ինչպես նաեւ ունակ է կանգնեցնել մազաթափությունը։ Պատրաստման համար հարկավոր է մեկ միջին չափի ավոկադոն բլենդերի մեջ հարել, խառնել մեկ ճաշի գդալ մայոնեզով ու նույնքան բուսական յուղով։ Բոլոր բաղադրիչները միասին հարելուց հետո ստացված զանգվածը հարկավոր է քսել վարսերին, իսկ հետո գլուխը ծածկել պոլիէթիլենային տոպրակով։1 ժամ անց կարելի է լվանալ դիմակը։

Դիմակ՝ յուղոտ մազերի համար

Յուղոտ մազերի համար կարելի է օգտագործել հետեւյալ դիմակը.

Հարկավոր է ոչ շատ մեծ ավոկադոն խառնել մեկ թեյի գդալ լայմի կամ կիտրոնի հյութով, նույնքան ծովի աղով, եւ մեկ ճաշի գդալ հալվեի հյութով լի տարայի մեջ։ Բոլոր բաղադրիչները լավ խառնելուց հետո պետք է տարածել մազերի ամբողջ երկայնքով եւ ծածկել տոպրակով։ 30 րոպե անց կարելի է վարսերը լվանալ շամպունով։

 

Աղբյուրը՝ kosmetista.ru

 

 

 

 



© NEWS.am STYLE