Աննա Սեմենովիչը խոստովանել է, որ ձեռքերի լիպոսակցիայի է դիմել

19:12   11 մայիսի, 2022

«Բլեստյաշիե» խմբի նախկին մենակատար Աննա Սեմենովիչը «Սոբեսեդնիկին» տված հարցազրույցում անկեղծորեն պատմել է բոլոր պլաստիկ վիրահատությունների մասին։

«Ես երկու պլաստիկ վիրահատություն եմ ունեցել։ Վերջերս ձեռքերի լիպոսակցիայի եմ դիմել։ Գոհ եմ արդյունքից։ Ձեռքերս ավելի ձիգ, գեղեցիկ են դարձել։ Մարմնի այդ մասն ինձ մոտ մշտապես պրոբլեմատւկ է եղել՝ ճարպային դեպո»,- պնդում է Սեմենովիչը։ Նա նաեւ կզակի վիրահատության է ենթարկվել, ինչից հետո դեմքի օվալն առավել ընդգծված է դարձել։

Բժիշկների միջամտությունից հետո փոքրիկ սպի է մնացել, սակայն այն երգչուհուն չի անհանգստացնում։

«Նախքան վիրահատությունն էլ այնտեղ սպի ունեի։ Սպորտից հետո էր մնացել։ Ընկել էի դեռ մանուկ հասակում»,-աստղի խոսքերը մեջբերել է թերթը։

 



© NEWS.am STYLE