Ութամյա դադարից հետո Եվա Մենդեսը կվերադառնա կինոյում նկարահանումներին

20:12   11 մայիսի, 2022

Հոլիվուդյան կինոյի աստղ Եվա Մենդեսը դարձել է Վուպի Գոլդբերգի հյուրն ու պատմել ութամյա դադարից հետո դերասանական կարիերան շարունակելու ցանկության մասին, հայտնում է Entertainment-ը։

466119598577.jpg (123 KB)

«Ես բավական կարճ ցանկ ունեմ, թե ինչ կարող եմ ինձ թույլ տալ նկարահանման հրապարակում։ Եվ ես վստահ եմ, որ չեմ համաձայնի նախագծերին, որոնք կապված կլինեն ինտիմի կամ բռնության հետ։ Հույս ունեմ՝ նման մաքուր ու լուսավոր նախագծեր դեռ կլինեն իմ կյանքում»,- նշել է աստղը։

2011թ․-ին Ռայան Գոսլինգի հետ ամուսնանալուց հետո Եվա Մենդեսն ամբողջովին կենտրոնացած է ընտանեկան կյանքի վրա։ Ամուսնությունից երկու տարի անց լույս աշխարհ է եկել նրանց ավագ դուստրը՝ Էսմերալդան, իսկ 2016թ․-ին լույս աշխարհ է եկել Ամանդան։ 2014թ․-ին Մենդեսն էկրաններին է հայտնվել վերջին անգամ՝ մասնակցելով ամուսնու դեբյոտային ֆիլմին՝ «Ինչպես բռնել հրեշի»։



© NEWS.am STYLE