«Դոկտոր Սթրենջի» աստղը եւ նրա ամուսինը մեղավոր են ճանաչվել 13-ամյա աղջկա նկատմամբ ոտնձգությունների համար

22:12   11 մայիսի, 2022

«Դոկտոր Սթրենջ» ֆիլմի աստղ Զառա Պիտիան եւ նրա ամուսինը՝ Վիկտոր Մարկան մեղավոր են ճանաչվել 13-ամյա աղջկան գայթակղելու համար։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Դատարանում զույգին մեղադրող աղջիկը հայտարարել է, որ  բացի սեքսուալ բռնությունից նա Պիտիանի եւ Մարկի կողմից ենթարկվել է դաժան վերաբերմունքի։ Իսկ իրենց գործողությունների մեծ մասն ամուսինները նկարահանել են։ Ենթադրյալ զոհը հավելել է, որ դերասանուհին եւ նրա ամուսինն իրեն հաճախ ալկոհոլային խմիչքներ են հյուրասիրել։

tribal-get-out-alive-5f315c49d9ec9.jpg (137 KB)

Բացի անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություններից, դատարանը 2002 թվականին մեկ այլ աղջկա նկատմամբ «անպարկեշտ» ոտնձգության համար դատապարտել էր Զառա Պիտիանի ամուսնուն:

Դատական նիստերի ժամանակ զույգը հերքել է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները, սակայն ատենակալները որոշում են կայացրել նրանց մեղավոր ճանաչել։



© NEWS.am STYLE