Ամերիկացի դերասան Ջեյմս Կրոմվելն ի նշան բողոքի սոսնձվել է Starbucks-ի սեղանին

23:12   11 մայիսի, 2022

«Ամերիկյան սարսափների պատմություն» եւ «Ժառանգները» ֆիլմերի աստղ Ջեյմս Կրոմվելը PETA բողոքի ակցիայի շրջանակներում իր ձեռքերը կպցրել է Նյու Յորքի Starbucks սրճարաններից մեկի սեղանին: Այս մասին հայտնում է Washington Post-ը։

babe-actor-james-cromwell-glues-himself-to-starbucks-counter-in-animal-rights-protest-780x470.png (427 KB)

82-ամյա արտիստը դեմ է եղել Starbucks-ի ըմպելիքների բուսական կաթի թանկացմանը։ Կրոմվելը եւ մեկ այլ տղամարդ սոսնձվել են խանութի վաճառասեղանին, մինչդեռ մյուս ակտիվիստները ցուցանակներ էին պահում, որոնք բողոքում էին քաղաքականության դեմ:

Նրա հետ միասին մի քանի այլ ակտիվիստներ ձեռքերը կպցրել են սեղաններին։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են բողոքի ակցիայի վայր, հաստատությունը որոշ ժամանակով ստիպված է եղել փակվել, իսկ ցուցարարներին հրահանգել են պոկվել սեղանից եւ հեռանալ։ Ականատեսների վկայությամբ՝ նրանց սպառնացել են ձերբակալել։



© NEWS.am STYLE