ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

10:00   14 մայիսի, 2022

ԽՈՅԵՐ

Այսօր փորձեք սիրելիին զարմացնել ինչ-որ անսովոր ոլորտի ձեր գիտելիքներով: Դրանք, ի դեպ, շատ հետաքրքիր կլինեն նրա համար եւ կփոխեն նրա կարծիքը ձեր մասին դեպի լավը: 

ՑԼԵՐ

Այսօր սիրելին ոչ մի տեղ գնալու ցանկություն չի ունենա, եւ դուք մեծ դժվարությամբ կկարողանաք նրան համոզել մասնակցել որեւէ միջոցառման կամ էլ պարզապես զբոսնել միասին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր կտխրեք՝ վերհիշելով նախկինում ունեցած ձեր սիրային հարաբերությունները: Սակայն աշխատեք չտրվել այդ հիշողություններին. անցյալը վաղուց անցյալում է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ամենատհաճ բանը, որը կլինի ձեզ հետ, դա եղունգի կոտրվելն է կամ ցանկացած այլ փոքր բան: Քանի որ ձեր ընտանիքի անդամները դրանում մեղավոր չեն լինի, աստղերը հույս ունեն, որ դուք ձեր բարկությունը նրանց վրա չեք թափի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք վախ կունենաք անհասկանալի եւ անհայտ բաների հանդեպ, որոնք կկատարվեն սիրելիի հետ հարաբերություններում:

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերն այսօր խորհուրդ են տալիս երեխաներին տանել կենդանիների հետ շփվելու՝ կենդանաբանական այգի կամ էկզոտարիում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելին ամեն կերպ կքննադատի ձեր օրիգինալ մտքերը՝ դրանց փոխարեն ոչինչ չառաջարկելով:

ԿԱՐԻճՆԵՐ

Անմեղ սիրախաղը կարող է ավարտվել լուրջ հարաբերություններով, ընդհուպ՝ մինչեւ ամուսնության առաջարկություն: Այնպես որ, պատրաստ եղեք:  

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Օրը բարեհաջող է սիրավեպ սկսելու կամ էլ հին հարաբերությունները վերականգնելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին անսպասելիորեն կօգնի ձեզ մի հարցում, որից, ըստ ձեզ, նա գլուխ չէր հանում: Բարեբախտաբար, ձեր կարծիքը սխալ կլինի, եւ դուք մեկ անգամ չէ, որ շնորհակալ կլինեք ճակատագրին դրա համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելիին բավականին դժվար կլինի համոզել ձեզ, որ դուք նրան պետք եք հենց այնպիսին, ինչպիսին որ կաք, այլ ոչ այնպիսին, ինչպիսին ցանկանում եք դառնալ ապագայում:

ՁԿՆԵՐ

Մի' շտապեք խոստումներ տալ: Խոստումը ստիպված եք լինելու կատարել, սակայն դրա ցանկությունն այդքան էլ մեծ չի լինի ձեզ մոտ: Ինքներդ էլ հասկանում եք, թե ինչի դա կարող է հանգեցնել սիրելիի հետ հարաբերություններում:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE