Հարթ որովայն. ինչպես արագ նիհարել ամռանն ընդառաջ

18:09   15 մայիսի, 2022

Գաղտնիք չէ, որ սլացիկ կազմվածքի համար միայն ֆիզիկական ակտիվությունը բավարար չէ։ Կարեւոր է ուշադրություն դարձնել առողջ եւ հավասարակշռված սննդակարգին։ Այսօր մենք ձեզ կպատմենք, թե ինչ մթերքների մասին պետք է մոռանալ, որպեսզի ամռանը կարողանաք համարձակորեն ցուցադրել Ձեր հարթ որովայնն ու բարակ գոտկատեղը։

Հիշեք, որ սննդակարգում պետք է գերակշռեն սպիտակուցը, բջջանյութը եւ առողջ ճարպերը:

Ինչպես ճիշտ սնվել ամառվա համար արագ նիհարելու համար

Դիետոլոգները խորհուրդ են տալիս մոռանալ վերամշակված պանրի եւ հավելումներով կաթնաշոռի մասին, քանի որ վերջիններս նպաստում են որովայնի ճարպերի կուտակմանը։ Շաքարային գազավորված ըմպելիքների օգտագործումը, որոնք հարուստ են ֆրուկտոզայով եւ արհեստական ​​գույներով, նույնպես հանգեցնում են քաշի ավելացման:

Հացաբուլկեղենը, ներառյալ կոշտ ցորենից պատրաստվածները, նույնիսկ փոքր քանակությամբ բացարձակապես անհամատեղելի են սլացիկ կազմվածքի հետ: Եթե ​​իսկապես չեք կարող մոռանալ հացի մասին, ընտրեք խմորեղեն ամբողջական կամ տարեկան ալյուրից:

Գեղեցիկ կազմվածքի ճանապարհին պետք է ազատվել ալկոհոլային խմիչքներից, ինչպես նաեւ վերամշակված մսամթերքից։ Դիետայի ընթացքում կերեք խաշած միս եւ օգտագործեք օրական չափաբաժնով նախատեսված  ջուր։

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE