Գրիգորի Լեպսը համերգներով Դոնբաս է մեկնել

11:12   12 մայիսի, 2022

Ռուս երգիչ Գրիգորի Լեպսը տեսանյութ է հրապարակել Դոնբասից, ուր այժմ Ռուսաստանը հատուկ գործողություն է իրականացնում։ Նրա խոսքով՝ ինքն այնտեղ է մեկնել մարդկանց ծանր օրերից շեղելու համար եւ ծրագրում է երգել հոսպիտալներում վիրավորների համար։

«Հոսպիտալներ կգնանք, կայցելենք վիրավորված տղաներին, երեխաներին ու մարտիկներին։ Նրանց երջանկություն կմաղթենք, սկավառակներ կնվիրենք ու գումար կտանք»,- ասել է Լեպսը։

Մեկնաբանություններում հետեւորդներն իրենց հարգանքն են արտահայտել արտիստի նկատմամբ։ «Խորին հարգանք ձեզ, Գրիգորի», «Բրավո, տղամարդու եւ հայրենասեր մարդու արարք», «Արժանավոր օրինակ»,- գրել են երկրպագուները։



© NEWS.am STYLE