Քեւին Սփեյսին կխաղա մոնղոլ Բաթու Խանի մասին պատմական դրամայում

15:12   12 մայիսի, 2022

«Օսկարակիր» դերասան Քեւին Սփեյսին կնկարահանվի «1242․ մուտք դեպքի Արեւմուտք» պատմական դրամայում, հայտնում է Deadline-ը։

Սա Սփեյսիի մասնակցությամբ առաջին ֆիլմն է 2017թ․-ի սկանդալից եւ դերասանի վերաբերյալ ոտնձգությունների մեղադրաքներից հետո։ Ժապավենի սյուժեն կպատմի մոնղոլ զորահրամանատար Բաթու Խանի՝ Չինգիսխանի թոռան մասին։ Նա Արեւմտյան արշավանքը կատարել է XIII դարի կեսին։ 1242թ․-ին Հունգարիա ներխուժման ընթացքում նրա բանակն անսպասելի դիմադրություն է ստանում։

Սփեյսին կկատարի ֆիլմի գլխավոր չարագործի՝ իտալացի կարդինալի դերը։ «Մուտք դեպի Արեւմուտք» ֆիլմը կներկայացվի Կաննի կինոշուկայի ընթացքում մայիսի կեսերին։ Նկարահանումները կմեկնարկեն հոկտեմբերին։

Մի քանի տղամարդու մեղադրանքներից հետո Սփեյսիին հեռացել են Netflix-ի «Թղթե տուն» սերիալից եւ պարտավորեցրել 31 միլիոն դոլար փոխհատուցում վճարել նկարահանումներն ուշացնելու համար։

Աղբյուրը՝ Film.ru



© NEWS.am STYLE