Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի վերջին մասի ռեժիսորին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

12:12   12 մայիսի, 2022

Երեք դերասանուհի «Մահանալու ժամամակը չէ» ֆիլմի եւ «Իսկական դեկեկտիվ» սերիալի առաջին եթերաշրջանի ռեժիսոր Քերի Ֆուկունագային մեղադրել է ոտնձգությունների մեջ, հայտնում է Dazed-ը։

«Բեթի» սերիալի 23-ամյա աստղ Ռեյչել Վինբերգին զայրացրել են կինոգործչի խոսքերն ԱՄՆ-ում բնակվող կանանց՝ հղիության արհեստական ընդհատման դիմելու իրավունքը չեղարկելու վերաբերյալ։ Դրանից հետո նա Ֆուկունագային մեղադրել է հետապնդումների մեջ։ Հենց աղջիկը 18 տարեկան է դարձել, ռեժիսորը սկսել է նրան հարկադրել ռոմանտիկ հարաբերությունների, որոնք շարունակվել են մի քանի տարի։

«Դա հունից հանում է ինձ, քանի որ նա պարզապես թքած ունի կանանց վրա։ Նա միայն տրավմայի է ենթարկում նրանց։ Ես շատ աղջիկների հետ եմ խոսել»,- գրել է դերասանուհին։

Աղջկա հայտարարություներից հետո Հանա եւ Քեյլին Լոուշ քույրերը, որոնք նկարահանվել են «Մոլագարը» սերիալում, խոսել են Ֆուկունագայի հետ շփման իրենց փորձի մասին, երբ իրենք 20 տարեկան են եղել։

Դերասանուհիները պնդում են, որ Ֆուկունագան ասում էր, որ «ինցեստը նորմալ է, եթե բոլոր կողմերը դեմ չեն»։

Լուսանկարը՝ IndieWire/YouTube



© NEWS.am STYLE