«Լիարժեք է հանգիստը, երբ ընտանիքիդ հետ ես»․ Արմեն Պետրոսյանի ու կնոջ ջերմ գրկախառնությունը

10:32   12 մայիսի, 2022

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Արմեն Պետրոսյանը` կնոջ հետ

Սոցիլական ցանցի իր էջում հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված է կնոջ հետ։ Լուսանկարն արվել է ընտանեկան հանգստի ընթացքում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Լիարժեք է հանգիստը, երբ ընտանիքիդ հետ ես»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

280112334_5448443175188418_5956126486773343308_n.jpg (240 KB)

Ավելի վաղ դերասանը ջերմ շնորհավորել էր իր երկվորյակ երեխաների ծննդյան օրը։ «14 տարի առաջ մայիսի 6-ին ես կրկնակի երջանկացա, ծնվեցին իմ զույգերը՝ Աշոտն ու Մարիան։Շնորհավորում եմ ձեզ, իմ գանձեր»,- գրել էր Արմեն Պետրոսյանը։



© NEWS.am STYLE