«Գեղեցկուհի»․ Մերի Հակոբյանի գրավիչ լուքը

15:35   12 մայիսի, 2022

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Մերի Հակոբյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Մերին սեւ հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Մերին արձակել է մազերն ու վառ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Գեղեցկուհի»։

Մերի Հակոբյան

Օրեր առաջ հրապարակված կադրերում Մերին սեւ տոպ էր կրում եւ շրջազգեստ, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Մերին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էր ոճային ժամացույցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել Մերիին․ «Շքեղ»։



© NEWS.am STYLE