Ջերմ կադրեր․ Լիլիթ Մուրադյանը՝ դստեր ու որդու հետ

17:45   12 մայիսի, 2022

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Լիլիթ Մուրադյանը՝ երեխաների հետ

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է որդու ու դստեր հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է նրանց։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել նրանց։

278851132_701866087604163_4287834693492585868_n.jpg (223 KB)

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Լիլիթը պատկերված էր ամուսնու՝ Վահե Խանամիրյանի եւ դստեր՝ Անդրեայի հետ։ Հաղորդավարուհին հմայիչ կերպարում էր․ նա սպիտակ բլուզ էր կրում, շագանակագույն կիսատաբատ, բաճկոն։ Կերպարն ամբողջական էին դարձնում հետաքրքիր նախշերով շարֆն ու սպորտային կոշիկները։ «Այսօր հանեցինք Անդրեայիս առաջին ատամիկը, իսկ Միքայելը ծակեց իր հինգերորդ ատամիկը)) հիմա սպասում ենք տեսնենք առավոտյան բարի փերին ինչ նվեր է բերելու», - հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE