«Հիասքանչ»․ Ռոմելա Սարգսյանի լուսանկարը

14:29   12 մայիսի, 2022

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ռոմելա Սարգսյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Ռոմելան արձակել է մազերն ու արտահայտիչ դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոցները։ «Ես շատ մոտիկից նկարներ չեմ սիրում, բայց սա դուրս եկավ»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են ուղղել Ռոմելային․ «Հիասքանչ»։

280088528_183943550638732_9113625645533376000_n.jpg (114 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Ռոմելան սեւ գույնի բլուզ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, վառ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր թրենդքային աքսեսուարը։ «Սերը նման է ծառի, ինքն իրեն է բուսնում, խոր արմատներ գցում մեր ամբողջ էության մեջ եւ հաճախ շարունակում է կանաչել խորտակված սրտի վրա»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին։

 



© NEWS.am STYLE