Կիրիլ Սերեբրեննիկովը Կաննի կինոփառատոնի ընթացքում կներկայացնի Էդուարդ Լիմոնովի մասին ֆիլմը

17:12   12 մայիսի, 2022

Ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը ֆիլմ է նկարահանում Էդուարդ Լիմոնովի մասին, հայտնում է Variety-ն։ Նա «Լիմոնով․ բալլադ Էդիի մասին» ժապավենի առաջին կադրերը հանրությանը կցուցադրի մայիսի 17-ին կայանալիք Կաննի կինոփառատոնի ընթացքում։

9cf4145df885c379068b249828180dca.jpg (144 KB)

Գեղարվեստական ժապավենի հիմքում Էմանուել Կարերի գիրքն է։ Հայտնի է, որ Լիմոնովի դերը կկատարի բրիտանացի դերասան Բեն Ուիշոուն, որը հայտնի է «Մահանալու ժամանակը չէ», «Պարֆյումեր․ մի մարդասպանի պատմություն» եւ այլ ֆիլմերում կատարած դերերով։ Հեղինակի կնոջ՝ պեոտ Ելենա Շապովայի դերը կկատարի Վիկտորյա Միրոշնիչենկոն։ «Ուիշոուն ոչ միայն կարդացել է գրքերն ու միլիոնավոր հարցազրույցներ նայել, այլեւս փորձել է գրողի կերպարը մարմնավորել իր ներքին էությամբ։ Անհավանական է, թե ինչպես է նա տեսախցիկի առաջ պարզապես սկսում Լիմոնով լինել»,- նշել է Սերեբրեննիկովը։

Սերեբրեննիկովը նշել է, որ ֆիլմի կեսն արդեն հաջողվել է նկարահանել Ռուսաստանում։ Դրանք կադրեր են, որոնք նվիրված են Էդուրադի կյանքի սկզբին եւ վերջին՝ մոտավորապես մինչեւ 2004թ․-ը։

 



© NEWS.am STYLE