Ռուսաստանում գործունեությունն ընդհատելուց հետո Disney-ը 195 միլիոն դոլար է կորցրել

18:12   12 մայիսի, 2022

«The Walt Disney» ընկերությունն իր կորուստները, որոնք կապված են Ռուսաստանում Disney-ի ալիքի հետ, գնահատել է 195 միլիոն դոլար, նշվում է հաշվետվությունում։

«Ընկերությունը ծախսերը գնահատել է 195 միլիոն դոլար այն պատճառով, որ ոչ նյութական ակտիվը, որը կապված է Ռուսաստանում Disney-ի ալիքի հետ, արժեզրկվել է»,- ասված է փաստաթղթում։ Ընդ որում, Disney-ի եռամյսա երկամուտն աճել է 23 տոկոսով՝ մինչեւ 19,25 միլիարդ դոլար։

Մարտի 11-ին Disney-ն Ուկարինայում Ռուսաստանի հատուկ գործողության պատճառով դադարեցրել է աշխատանքը երկրում։

Ընկերությունը ժամանակավորապես դադարել է նոր արտադրանք թողարկել, ինչպես նաեւ բովանդակության լիցենզավորումը։



© NEWS.am STYLE