Ուզբեկստանի նախկին նախագահի թոռնուհին կրկին լքել է Ամիրան Սարդարովին

21:12   12 մայիսի, 2022

Ուզբեկստանի առաջին նախագահի թոռնուհին՝ Մարիամ Թիլյաեւան, հայտնել է բլոգեր Ամիրան Սարդարովից բաժանվելու մասին վերջերս կայացած հաշտությունից հետո։ Ընդ որում, նա չի պարզաբանել, թե ինչն է դարձել Սարդարովից հեռանալու պատճառը։

«Ես ու Ամիրանը միասին չենք։ Ես նրան լավագույնն եմ մաղթում։ Նկարահանելով վերջին տեսանյութը՝ ես նրան օգնում էի վերականգնել համբավը։ Ես խղճում էր նրան եւ կարծեցի․, որ չափազանց կոպիտ էի արտահայտվել առաջին անգամ»,- հայտնել է նա։

Ավելի վաղ Մարիամը Ամիրանին մեղադրել է ոսկերչական զարդերի գողության համար։ Նա նաեւ հայտարարել էր, որ բլոգերը ժամանակ է անցկացնում թեթեւաբարո կանանց հետ եւ արգելված նյութերի հետ կապված խնդիրներ ունի։



© NEWS.am STYLE