Աստղերի 5 ամենաշքեղ հարսասնիքները, որոնք մինչ օրս չենք կարողանում մոռանալ

22:12   15 մայիսի, 2022

Ջասթին Թիմբերլեյք եւ Ջեսիկա Բիլ 6,5 միլիոն դոլար, 2012թ․

1399cb8fa67830543402e14ba9724024_cropped_666x895.jpg (168 KB)

Երգիչն ու դերասանուհին ամուսնացել են 2012 թվականի հոկտեմբերին։ Զույգը հանդիպել է հինգ տարի, եւ որոշ երկրպագուներ այլեւս հույս չունեին, որ իրենց կուռքերը կորոշեն պաշտոնապես ամուսնանալ։ Երկար սպասված տոնակատարությունը տեղի է ունեցել հարավային Իտալիայում։ «Ամուսնացած լինելը զարմանալի է։ Արարողությունը հիանալի է անցել»,- լրագրողներին պատմել են նորապսակները։

Ջորջ Քլունի եւ Ամալ Ալամուդին 4,5 միլիոն դոլար, 2014թ․

gettyimages-618489388-612x612.jpg (49 KB)

Վենետիկն աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկն է, որտեղ դերասան Ջորջ Քլունին ամուսնացել է հմայիչ իրավապաշտպան Ամալ Ալամուդինի հետ։ Իրենց հարսանիքի համար, որը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 27-ին, զույգը վարձել է տասնյակ նավակներ, որոնք հյուրերին տեղափոխում էին գեղեցիկ քաղաքով մեկ։ Ականատեսներն ասում են, որ դա շատ «գեղարվեստական» հարսանիք էր՝ բազմաթիվ ծաղիկներով եւ մոմերով, որը կատարյալ է երկու աստղային կերպարների համար, ինչպիսիք են Քլունին եւ Ալամուդինը:

Սոֆյա Վերգարա եւ Ջո Մանգանյելո, 4 միլիոն դոլար, 2015թ․

14862.jpg (72 KB)

Իրենց հարսանեկան տոնակատարության համար զույգը գնել է 1 միլիոն դոլարի ծաղիկներ, իսկ այդ գումարի կեսի չափով ծախսել է սննդի վրա։ Սոֆյան եւ Ջոն բոլոր հրավիրվածներին խնդրել են նվերների փոխարեն գումար նվիրաբերել բարեգործությանը:

Քիմ Քարդաշյան եւ Քանյե Ուեսթ․ 2,8 միլիոն դոլար, 2014թ․

e4fb51c688afad89ade9647b7a8296e5-1.jpg (192 KB)

Աստղային այս ընտանիքը որոշել է ագահ չլինել հարսանիք կազմակերպելու եւ թանկարժեք նվերների համար։ Ավելի քան 200 հյուրեր հրավիրված էին Ֆլորենցիա, որտեղ կազմակերպվել էր շքեղ տոնակատարություն։ Միայն իտալական Ֆորտ Բելվեդերե ամրոցի վարձավճարն արժեցել է կես միլիոն դոլար, նույնքան արժեցել է սրահների թարմ ծաղիկներով զարդարումը։ Չնայած այն հանգամանքին, որ աստղային ամուսնությունը չդիմացավ ժամանակի փորձությանը, մենք դեռ երկար կհիշենք այս իրադարձությունը։

Քրիստինա Ագիլերա եւ Ջորդան Բրաթման, 2 միլիոն դոլար, 2015թ․

image-2.jpg (56 KB)

Երգչուհին եւ երաժշտական ​​պրոդյուսերն ամուսնացել են Կալիֆոռնիայում։ Միայն Քրիստինայի զգեստն արժեցել է գրեթե 100 հազար դոլար, անմիջապես պարզ է դառնում, որ նորապսակները չեն խնայել հարսանիքի վրա։ Չնայած լուրջ ծախսերին՝ Ագիլերան հյուրերին խնդրել էր ոչ մի նվեր չգնել, փոխարենը նվիրատվություն անել բարեգործության համար։ Ցավոք, զույգը բաժանվեց վեց տարի անց։

Աղբյուրը՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE