Քորթնի Քարդաշյանը փչացրել է իր՝ 1 միլիոն դոլար արժեքով նշանադրության մատանին

20:12   12 մայիսի, 2022

Հեռուստաաստղ Քորթի Քարդաշյանը պատմել է «վատագույն քայլի» մասին, որն արել է իր կյանքի ընթացքում, հայտնում է The Sun-ը։

Քորթնին «The Kardashians» իրապատում-սերիալի նոր էպիզոդի ընթացքում խոստովանել է, որ ճզմել է շքեղ մատանին, որն իրեն նշանադրության առիթով նվիրել է փեսացուն՝ երաժիշտ Թրեւիս Բարքերը։ Տղամարդը սիրելիին նվիրել էր Lorraine Schwartz ապրանքանիշի՝ 12 կարատ քաշով մատանին, որի համար վճարել էր մեկ միլիոն դոլար։

«Ես նստած էի հատակին, դասավորում էի բլուզները, հանեցի մատանին ու դրեցի կողքիս՝ հատակին՝ մտածելով, որ կողքիս անվտանգ կլինի։ Հետո ես ստիպված էի վեր կենալ եւ պահարանից ինչ-որ բան վերցնել, իսկ երբ իջնում էի, կանգնեցի մատանու վրա։ Մի քանի ժամ արտասվում էի։ Հետո ես զանգահարեցի Թրեւիսին ու ասացի․ «Ես շատ, շատ վատ բան եմ արել», եւ նա աջակցեց ինձ։ Բայց դա ինձ նյարդային պոռթկման է հասցրել»,- խոստովանել է աստղը։



© NEWS.am STYLE