Ստեփանակերտում արված լուսանկարը՝ «35awards»-ի թոփ 100 ռեպորտաժային ֆոտոների շարքում

18:35   12 մայիսի, 2022

Հայկ Հարությունյանի լուսանկարը, որն արվել է Ստեփանակերտում, ներառվել է «35awards» մրցույթի թոփ 100 ռեպորտաժային ֆոտոների շարքում։

1-6.jpg (117 KB)

7-րդ «35AWARDS»-ին մասնակցել է 124.8 մարդ 174 երկրից։ Հեղինակներն ընդհանուր առմամբ 470,000 լուսանկար էին ներկայացրել։

«35AWARDS» միջազգային մրցանակը հիմնվել է 2015թ․-ին։ Այն նախատեսված է ինչպես սկսնակ, այնպես էլ պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար։

 



© NEWS.am STYLE