Օլգա Բուզովան վստահեցրել է, որ շուտով կվերադառնա թատրոն

23:12   12 մայիսի, 2022

Երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան РИА Новости-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ չի պատրաստվում հրաժեշտ տալ թատրոնի իր կարիերային։ Այս պահին նա արդեն մտածում է երկու բեմադրության մասին, որտեղ նրան առաջարկում են գլխավոր դերերը։

«Մեկը շատ դրամատիկ է, ինձ դուր եկավ»,- ասել է աստղը եւ նշել, որ այժմ բանակցություններ է վարում իր մասնակցության շուրջ։ Մինչ այժմ հաղորդավարուհին ոչ մի առաջարկ չի ընդունել, ուստի չի շտապում հրապարակել նախագծերի անունները։

Օլգան նաեւ նշել է, որ ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս «Мужчина нарасхват» ոչ ռեպերտուարային ներկայացման մեջ՝ Comedy Club-ի եւ KVN աստղերի հետ միասին: Ճիշտ է, խիտ գրաֆիկի եւ մեծ պահանջարկի պատճառով շոումենները հազվադեպ են հավաքվում։

Աղբյուրը՝ Love radio



© NEWS.am STYLE