Պուգաչովան եւ Գալկինը մտադիր չեն Ռուսաստան վերադառնալ

11:11   13 մայիսի, 2022

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը վստահ է, որ ձմռան վերջին Ռուսաստանը լքած Մաքսիմ Գալկինն ու Ալլա Պուգաչովան չեն պատրաստվում վերադառնալ։ Ըստ լուրերի՝ աստղային զույգն արդեն վաճառքի է հանել իր շքեղ առանձնատունը, որը գտնվում է Գրյազ գյուղում։ Կատակերգուի հյուրախաղերը Ռուսաստանում ակտիվորեն չեղարկվում են։ Սակայն Գալկինը չի կորցնում հույսը եւ շարունակում է համերգներ տալ Իսրայելում, որտեղ ներկայումս ապրում է ընտանիքի՝ կնոջ եւ երկու երեխաների հետ։

«Նա այրում է բոլոր կամուրջները իր վերադարձի համար»,- իրավիճակը մեկնաբանել է Քսենիա Սոբչակը։

Հնարավոր է, որ առանձնատան վաճառքից ստացված գումարով Գալկինն ու Պուգաչովան անշարժ գույք ձեռք բերեն արտասահմանում։

Աղբյուրը՝ Film.ru



© NEWS.am STYLE