«Հուզիչ»․ Մարգարիտա Սիմոնյանը կիսվել է տեսանյութով, որում քոչարի են պարում «Կատյուշա» երգի հնչյունների ներքո

19:41   12 մայիսի, 2022

Ռուս լրագրող, RT (Russia Today) հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում հայկական ժողովրդական «Արաքս» անսամբլը քոչարիի պար է կատարում Հայրենական մեծ պատերազմի ոչ պաշտոնական խորհրդանիշներից մեկի՝ «Կատյուշա» երգիկ հնչյունների ներքո։

Պարուհիները ձեռքներին պահում են Հայաստանի եւ Արցախի դրոշները։ Երգը կատարել է մանկական «Ձայնը» շոուի մասնակից Վիկտորյա Հովհաննիսյանը։

«Հուզիչ»,- տեսանյութը կարճ մակագրել է Սիմոնյանը։



© NEWS.am STYLE