Անահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը որդու հետ Գյումրիից

22:35   13 մայիսի, 2022

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Անահիտ Սիմոնյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Անահիտը պատկերված է որդու՝ Արմանի հետ։ Լուսանկարն արվել է Գյումրիում։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։

Անահիտ Սիմոնյան

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Սեւանում։ Անահիտը սեւ տաբատ էր կրում, սպիտակ վերնաշապիկ։ Երգչուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել նրան։



© NEWS.am STYLE