Էլեն Ասատրյանի երեւանյան «street style»-ը

21:36   13 մայիսի, 2022

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Էլեն Ասատրյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին ջինսե տաբատ է կրում, սպիտակ շապիկ ու բաճկոն։ Էլենն արձակել է մազերն ու սպորտային կոշիկ ընտրել։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Էլեն Ասատրյան

 Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Էլենը սեւ տոպ էր կրում եւ շրջազգեստ․ հագուստն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Էլենն արձակել էր մազերն ու վառ գույնի բարձրակրունկներ ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դերասանուհուն բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Ռումբ»։



© NEWS.am STYLE