Գարնանային․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

20:43   13 մայիսի, 2022

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

ԱստղիկՍ աֆարյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին հուդի է կրում, որը համադրել է սեւ պիջակի հետ։ Աստղիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Աստղիկ Սաֆարյան

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երգչուհին բրենդային շապիկ էր կրում, որը համադրել էր կապույտ պիջակի հետ։ Աստղիկը հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղերը։ «Թույլ մի տուր, որ նրանք ազդեն քեզ վրա․ մնա այնպիսին, ինչպիսին կաս»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE