«Հիանալի»․ Արմինկայի նոր ֆոտոշարքը

11:31   13 մայիսի, 2022

Երգչուհի Արմինկան նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Արմինկա

Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին փայլուն զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Արմինկան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Ողջույն»,- հրապարակումը կարճ մակագրել է Արմինկան։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Հիանալի»։

279835433_671795810577704_4509178955477870604_n(1).jpg (161 KB)

«Կինն Աստծուց ժառանգել է արարչագործության պսակը՝ մարդ ստեղծելու շնորհը, կարողությունը: Կնոջ համար չի կարող լինել ավելի մեծ օրհնություն ու երջանկություն, քան մայրությունը, լիարժեք քրիստոնեական ընտանիքը, ուր թագավորում են ջերմությունը, հոգատարությունն ու Տիրոջ՝ մերձավորների ու հարազատների նկատմամբ անսահման, անշահախնդիր ու անսպառ սերը: Պետրոս ավագ քահանա Մալյան։ Հ.Գ. կարդացի և ուզեցի կիսվել ձեզ հետ», - ավելի վաղ գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE