Էվա Խաչատրյանի «street style»-ը Երեւանի կենտրոնից

11:32   14 մայիսի, 2022

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Էվա Խաչատրյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Դերասանուհին տոպ է կրում, ջինսե տաբար, որոնք համադրել է կաշվե բաճկոնի ու սպորտային կոշիկի հետ։ Էվան հավաքել է մազերն ու ոճային պայուսակ ընտրել։

279442411_581248922961236_2447138626956100461_n.jpg (180 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Էվան սպիտակ տոպ էր կրում, որը համադրել էր մոխրագույն տաբատի եւ ճերմակ վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերը, նախապատվությունը տվել մեղմ շպարին։ Նրա կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկները։ «Մեզ պակասում է մի կաթիլ ժպիտ։ Ժպտացեք՜», - հրապարակումը մեկնաբանել էր նա։



© NEWS.am STYLE