Մարգարիտա Սիմոնյանը կանխագուշակել է Իվան Ուրգանտի վերադարձը եթեր եւ իր հեռանալը

12:22   13 մայիսի, 2022

Լրագրող Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ շուտով Իվան Ուրգանտը հեռուստատեսություն կվերադառնա։  RT-ի գլխավոր խմբագիրն այս մասին գրել է իր տելեգրամյան ալիքում։

«Կասկածներ չկան, որ Ուրգանտը կվերադառնա։ Ե՛վ այս երկիր, ե՛ւ եթեր։ Իսկ մենք կհեռանանք։ Անպետքության պատճառով։ Ավելի ճիշտ, կապված պետքական լինելու ժամկետի ավարտի հետ։ Իմանալ այդ մասին եւ անկախ դրանից՝ անել գործդ առանձնակի նրբաճաշակ եւ մի փոքր մազոխիստական հաճույք է»,- գրել է Սիմոնյանը։

Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել «Вечерний Ургант» հաղորդման փակման մասին։ Peopletalk-ը հայտնել էր, որ ալիքը հեռացնում է դեկորացիաները։



© NEWS.am STYLE