«Շքեղ»․ Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը

21:43   14 մայիսի, 2022

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Հռիփսիմե Հակոբյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ է կրում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու վառ շպար ընտրել։ Հռիփսիմեն հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։ «Թեժ մայրիկ»,- գրել է երգչուհի Էմմին։

Մարտին Մկրտչյան Հռիփսիմե Հակոբյան

Ավելի վաղ Հռիփսիմեի հետ ջերմ լուսանկար էր հրապարակել ամուսինը՝ երգիչ Մարտին Մկրտչյանը։ Զույգը, որը մեծացնում է երկու որդիներին, կադրում ջերմ գրակախառնված էր։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE