«Միշտ ակտուալ թրենչը»․ Յուլյա Ֆինկ (ֆոտո)

14:45   14 մայիսի, 2022

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Յուլյա Ֆինկ

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում հաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինը ջինսե տաբատ է կրում, սեւ շապիկ ու բաց գույնի վերնազգեստ։ Երկու երեխաների մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով աքսեսուարներով՝ արեւային ակնոց, ականջօղեր։ «Միշտ ակտուալ թրենչը»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Յուլյա Ֆինկ

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին ոճային զգեստ էր կրում, որը համադրել էր սեւ պիջակի հետ։ Յուլյան հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին ոճային պայուսակն ու գլխարկը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր գրել․ «Միշտ տարբերվող»։



© NEWS.am STYLE