«Վերամիավորում»․ Լուսինե Թովմասյանը՝ որդու ու դստեր հետ

15:37   14 մայիսի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Լուսինե Թովմասյանը՝ որդու հետ

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներում երիտասարդ մայրիկը, որն օրերս է վերադարձել ամուսնու հետ ճամփորդությունից, պատկերված է դստեր ու որդու հետ։ Լուսինեն ջերմ գրկել է նրանց։ «Վերամիավորում»,- հրապարակումը կարճ մակագրել է գեղեցկուհին։

Լուսինե Թովմասյանը՝ դստեր հետ

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին լողափին։  Լուսինեն հետաքրքիր նախշերով եթերային զգեստ էր կրում։ Նրա թաց մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ «Բացիկ Պունտա Կանայից», - հրապարակումը մակագրել էր գեղեցկուհին

 



© NEWS.am STYLE