Կինը Թրեւիս Սքոթի դեմ դատական հայց է ներկայացրել «Astroworld» փառատոնից հետո վիժման պատճառով

14:27   13 մայիսի, 2022

Շանազիա Ուիլյամսոնն ու նրա ամուսինը՝ Ջարավ Օուենսը, դատական հայց են ներկայացրել ռեփ երգիչ Թրեւիս Սքոթի, ինչպես նաեւ «Astroworld» փառատոնի կազմակերպիչների դեմ, հայտնում է TMZ-ն։

Տեխասում, ուր ներկայացվել է դատական հայցը, մահ է համարվում նաեւ ինչ-որ մեկի պատճառով չծնված պտղի մահը։ Հայտնի չէ, թե հղիության որ շրջանում է եղել կինը։

«Պատասխանողների՝ միջոցառումը ծրագրելու, անձնակազմով ապահովելու եւ վերասկելու անկարողությունը դարձել է Շանազիի տրավմայի եւ նրա չծնված երեխայի մահվան ուղղակի պատճառ»,- ասված է դատական հայցում։

2021թ․ի նոյեմբերի 5-ին «Astroworld» փառատոնի ընթացքում (երաժշտական գլխավոր կատարողը Թրեւիս Սքոթն էր) հրմշտոցի արդյունքում մահացել է տասը մարդ, շատերը վնասվածքներ են ստացել։ Փառատոնի 125 մասնակցի անունից ներկայացված հայցում Սքոթից, Դրեյքից եւ կազմակերպիչներից 750 միլիոն դոլարի չափով փոխհատուցում են պահանջում։



© NEWS.am STYLE