Քանյե Ուեսթի ընկերուհին նրա անունով դաջվածք է արել

15:14   13 մայիսի, 2022

Քանյե Ուեսթի նոր ընկերուհին՝ մոդել Չեյնի Ջոնսը, դաջվածք է արել ի պատիվ ընկերոջ։ Նա լուսանկարը հրապարակել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում։

Снимок экрана 2022-05-13 в 14.43.55.png (432 KB)

Աղջիկը, որին անվանում են Քիմ Քարդաշյանի կրկնօրինակը, իր սոցիալական ցանցերում նոր լուսանկար է հրապարակել, որում նրա դաստակին երեւում է «Յե» («Ye») գրությունը։ Թվում է՝ նրանց մոտ ամեն ինչ լուրջ է․ զույգին մոտ կանգած աղբյուրներն ասում են, որ նրանք վստահության վրա հիմնված հարաբերություններ ունեն։

Ի դեպ, Քիմն արտահայտվել է Չեյնիի մասին։ «Ես պարզապես ցանկանում եմ, որ Քանյեն երջանիկ լինի, իսկ նա ինձ լավիկն է թվում։ Ինձ համար միեւնույնն է, թե ինչն էլ նրան երջանկացնում։ Ես միայն ուրախ կլինեմ նրա համար»,- նշել է աստղը։



© NEWS.am STYLE