Ոճային մայրիկ․ Օլյա Հակոբյանի լուսանկարը

22:45   14 մայիսի, 2022

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։

Օլյա Հակոբյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Օլյան պուտավոր զգեստ է կրում, որը բաց է մեջքի հատվածում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում Օլյան մեջբերել է Քրիստիան Դիորի խոսքերը։

Օլյա Հակոբյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երկու երեխաների երիտասարդ մայրիկը հետաքրքիր զգեստ էր կրում, որը համադրել էր սեւ պիջակի հետ։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու վառ շպարով էր։ «Կինը գեղեցիկ է այնքան, որքան ինքնավստահ է»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։



© NEWS.am STYLE