16:14 13 նոյեմբերի, 2013Ռուսաստանի Ներքին գործերի մարմինների աշխատակցի օրվան նվիրված համերգի ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինն արտասվել է: Համերգը կայացել է նոյեմբերի 10-ին, Կրեմլյան պալատում:
Մոսկովյան «Рождество» շանսոն-խումբը «Ты знаешь, так хочется жить» հիթն այնքան զգացմունքային է կատարել, որ երկրի ղեկավարի աչքերից արցունքներ են հոսել: Համերգի բոլոր հյուրերը կատարումը հոտնկայս են լսել:
Ամեն տարի այդ օրվան նվիրված մեծ համերգի ընթացքում ելույթ են ունենում ռուսական էստրադայի լավագույն աստղերը. Իոսիֆ Կոբզոն, Ֆիլիպ Կիրկորով, Ալեքսանդր Մարշալ, Տաիսիա Պովալի, Իգոր Կրուտոյ, Անաստասիա Զավորոտնյուկ, Ստաս Միխայիլով եւ այլք: Բացի այդ, հենց «Рождество» խմբի կատարումից հետո է մեկ րոպե լռություն տիրել՝ ի հիշատակ ներքին գործերի բոլոր այն աշխատակիցների, ովքեր զոհվել են ծառայողական եւ ռազմական պարտականությունները կատարելիս:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Рождество» խումբը «Տարվա շանսոն 2013» մրցանակի էր արժանացել հենց «Ты знаешь, так хочется жить» երգի համար: