«Պիտի առավել հաճախ գնահատենք մարդկանց, որոնք բրենդային հագուստ չեն կրում, ի ցույց չեն դնում իրենց առավելությունները»․ Լիա Զախարյան

17:45   14 մայիսի, 2022

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիան սեւ շապիկ է կրում։ Դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերն ու շպարված չէ։

Լիա Զախարյան

«Կարծում եմ՝ մենք պիտի առավել հաճախ գնահատենք պարզն ու բնականը, այն, ինչ երբեմն անգույն է, մարդկանց, որոնք բրենդային հագուստ չեն կրում եւ շրջապատված չեն շքեղ իրերով, լյուքսային վայրերում չեն, մարդկանց, որոնք ի ցույց չեն դնում իրենց առավելությունները մյուսների հանդեպ, մարդկանց, որոնք պարզապես ապրում են իրենց էությանը, զգացմունքներին ու հույզերին համապատասխան»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Լիա Զախարյան

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Լիան ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում՝ տոպ, տաբատ, կաաշվետ բաճկոն։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Տրամադրությունը՝ եղանակի նման․ ոչ մեկը, ոչ մյուսը հնարավոր չէ կարգավորել»,- հրապարակումը մակագրել է նա։



© NEWS.am STYLE