Ալինա Մարտիրոսյանի ջերմ լուսանկարն ամուսնու հետ

19:45   14 մայիսի, 2022

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ալինա Մարտիրոսյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը կադրում ջերմ գրկախառնված է։ Ալինա Մարտիրոսյանը հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրանց հաճոյախոսություններ են գրել։

279533217_1056526898270649_3881296555726787197_n.jpg (166 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրում դերասանուհին սեւ զգեստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Ալինան հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական ու ջերմ խոսքեր էին ուղղել նրան․ «Գեղեցկությունը միշտ պետք է խնամել եւ փայփայել»։



© NEWS.am STYLE