«Օսկարին» Զաք Սնայդերի ֆիլմերի հաղթանակը կեղծված են անվանել

16:39   13 մայիսի, 2022

Ամերիկացի ռեժիսոր Զաք Սնայդերին մեղադրել են «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում անազնիվ հաղթանակի համար․ իբրեւ կինոմատոգրաֆիստը բոթեր է օգտագործել հաղթելու նպատակով, հայտնում է The Wrap-ը։

Նշվում է, որ ՍՆայդերի հաղթանակը կեղծված է եղել։ Պարբերականը վկայակոչում է «Tweet Binder» ծառայությանն ու պնդում, որ հանդիսատեսի քվեարկության ընթացքում ռեժիսորի ֆիլմերի օգտին քվեարկել են մեծամասամբ հենց օնլայն բոթերը։ Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Դեւիդ Կիրշը հաստատել է, որ նրանց հաշիվները, ովքեր քվեարկել են Սնայդերի օգտին, իսկապես նման չեն իսկական մարդկանց էջերի։

Կինոմատոգրաֆիստն ու նրա ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել իրավիճակը։

Մարտի 28-ին հայտնի է դարձել, որ Զաք Սնայդերի «Մեռյալների բանակը» ֆիլմը ստացել է պատմության ընթացքում առաջին «Օսկարը», որը հանձնվել է համացանցում քվեարկության արդյունքներով։



© NEWS.am STYLE