Calvin Klein ապրանքանիշը բոյկոտում են հղի տրանսգեներ տղամարդու մասնակցությամբ գովազդի պատճառով

18:13   13 մայիսի, 2022

Calvin Klein հայտնի ապրանքանիշը մայրերի օրվա առիթով ցուցադրել է գովազդային արշավ, որում տրանսգենդեր հղի տղամարդ է նկարահանվել։ Լուսանկարը հրապարակվել է Ինստագրամում։

Հոլովակի նկարահանումներին մասնակցել է Ռոբերտո Բետեն՝ տրանսգենդեր տղամարդ, որը նախքան սեռափոխությունը կին է եղել։

«Մենք կարող ենք բազմանալ կենսաբանական ճանապարհով կամ սրտով․ աշխարհում մեր դերը սիրելն ու սիրված լինելն է»,- Medialeaks.ru-ն մեջբերել է հոլովակի գովազդային տեքստը։

Սոցիալական ցանցերում գովազդի հրապարակումից հետո ապրանքանիշի նկատմամբ քննադատության ալիք է սկսվել։ Calvin Klein-ի պաշտոնական էջերում շատ օգտատերեր հայտարարում են, որ դադարում են գնել նրանց արտադրանքը։



© NEWS.am STYLE