Թողարկվել է արքայադուստր Դիանայի մասին նոր վավերագրական ֆիլմի թրեյլերը

20:12   13 մայիսի, 2022

Altitude Films-ը թողարկել է «Արքայադուստր» նախագծի թրեյլերը։ Ֆիլմը կպատմի Ուելսի արքայադուստր Դիանայի՝ XX դարի լեգենդար անձանցից մեկի կյանքի եւ մահվան մասին։

Ֆիլմի պատրաստման ընթացքում օգտագործվել են Դիանայի, արքայազն Չարլզի, թագուհի Եղիսադեթ Երկրորդի եւ արքայական ընտանիքի այլ անդամների արխիվային ձայնագրությունները։

Ժապավենի ռեժիսորը Էդ Փերկինսն է։ «Արքայադստեր» համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել «Սանդենս» կինոփառատոնի ընցաքում։ Ժապավենը ստացել է քննադատների դրական արձագանքը (80% Rotten Toimatoes-ում, 67/100 միավոր Metacritic-ում)։ ԱՄՆ-ում պրեմիերան նախատեսված է հունիսի 30-ին։ Ֆիլմն ավելի ուշ կցուցադրվի HBO-ով։



© NEWS.am STYLE