Վլադիսլավ Գալկինի ընտանիքը դատապարտել է դերասանի «հարությունը» էկրանին

22:11   13 մայիսի, 2022

Դերասան Վլադիսլավ Գալկինը, ով մահացել է 12 տարի առաջ, 8 րոպեանոց դերով հանդես է եկել «Դիվերսանտ» նոր ֆիլմում, որը մայիսի 9-ին ցուցադրել է ռուսական Առաջին ալիքը։ Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։

Ինչպես պարզվել է, շոուի ստեղծողները Գալկինին «վերակենդանացրել են»՝ օգտագործելով deepfake տեխնոլոգիան՝ նրա լուսանկարը դնելով բոլորովին այլ տղամարդու դեմքին։

Եվ եթե հանդիսատեսին դուր է եկել նման անակնկալը, ապա Վլադիսլավ Գալկինի հարազատները չեն գնահատել կինոգործիչների գաղափարը։ Մասնավորապես, դերասանի հայրը՝ Բորիս Սերգեեւիչն ասել է, որ չի դիտել «Դիվերսանտի» նոր դրվագը, քանի որ իր համար չափազանց դժվար է որդուն ողջ ընկալելը։

Աղբյուրը՝ СтарХит



© NEWS.am STYLE