Նկարչուհի Ֆրիդա Կալոյի կյանքի մասին սերիալ կնկարահանվի

23:12   13 մայիսի, 2022

BTF Media-ն հայտարարել է մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի կյանքի ու ստեղծագործության մասին սերիալ նկարահանելու մասին, հայտնում է Variety-ն։

Ֆրիդա Կալոյի ժառանգները հավանություն են տվել նկարահանմանը։ Նկարչուհու զարմուհու՝ Մարա Ռոմեո Կալոյի խոսքով՝ սերիալում իր ազգակցուհին կցուցադրվի այնպիսին, ինչպիսին ոչ ոք երբեք չի տեսել նրան։ «Նպատակը նրան եզակի տեսանկյունից ցույց տալն է, ինչպես նրան ճանաչում էր իր ընտանիքը, ինչպիսին իրականում նրա կյանքն էր»,- ասել է ժառանգորդուհին: «Սերիալը Ֆրիդային կներկայացնի որպես մի կին, ում աշխատանքը խորհրդանշում է ուժի, հույսի եւ իշխանության ձեռքբերումը եւ թույլ կտա իր ընտանիքին կիսվել այն ամենով, ինչ նա թողել է որպես ոգեշնչում՝ ամբողջ աշխարհի մարդկանց համար», - նշել է Ֆրիդայի գործադիր տնօրեն Ալֆոնսո Դուրանը:

Սերիալի յուրաքանչյուր դրվագ կկենտրոնանա Կալոյի կյանքի քիչ հայտնի իրադարձությունների վրա:

Ֆրիդա Կալոյի մասին ամենահայտնի գեղարվեստական ​​ֆիլմերից է Ջուլի Թեյնորի Ֆրիդան (2002), որն արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար» եւ «Լավագույն դիմահարդարում» անվանակարգերում։



© NEWS.am STYLE