«Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը եւ Էստոնիայի ներկայացուցիչ Ստեֆանը միասին երգում են «Ով, սիրուն, սիրուն»-ը

19:53   13 մայիսի, 2022

«Եվրատեսիլ 2022»-ում այս տարի երկու հայ երգիչ կա. Հայաստանը մրցույթում ներկայացնում է Ռոզա Լինը, իսկ Էստոնիան` Ստեֆան Հայրապետյանը: Մեր երկու հայենակիցներին էլ հաջողվել է հաղթահարել առաջին եւ երկրորդ կիսաեզրափակիչները եւ ուղեգիր ստանալ դեպի եզրափակիչ փուլ:

View this post on Instagram

A post shared by Armenian Public TV (@armpublictv)

Իսկ մինչ պատասխանատու համերգը Ռոզան ու Ստեֆանը որոշել են լիցքաթափվել, ու միասին երգել են «Ով, սիրուն, սիրուն» երգը: Տեսանյութը հրապարակել է Առաջին ալիքի ինստագրամյան էջը:

Հավելենք, որ «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչ համերգը կայանալու է մայիսի 14-ին: Ռոզա Լինն իր Snap երգը ներկայացնելու է 8-րդ համարի ներքո, իսկ Ստեֆանը, որը ներկայանում է Hero երգով, ելույթ է ունենալու վերջինը` 25-րդ համարի ներքո:



© NEWS.am STYLE