«Երկու տարվա դադարից հետո դժվար էր բեմ բարձրանալը»․ Գաբի Գալոյանը՝ բեմական կերպարում

23:41   13 մայիսի, 2022

Երգչուհի Գաբի Գալոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բեմական կերպարում։

280329312_714568739667720_7225578911364443336_n.jpg (159 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է թափանցիկ տաբատ, որը համադրել է արծաթագույն երկար բաճկոնի հետ։ Նրա գանգուր մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Երկու տարվա դադարից հետո դժվար էր բեմ բարձրանալը։ Էմոցիաների մեծ կուտակումներ կային ներսումս, կարոտել էի հանդիսատեսին։ Դե իսկ առաջին քայլը դադարից հետո պիտի լիներ իմ հարազատ Առաջին ալիքի եթերում հին ու բարի երգ երգոցի շրջանակում իմ սիրելի կոմպոզիտորի՝ Ռոբերտ Ամիրխանյանի փառահեղ ստեղծագործությամբ Երևանյան տրամադրությամբ .. Շուտով», - հրապարակմանը կից գրել է երգչուհին։

275567067_156637596787610_7891390862203822708_n(1).jpg (255 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրում երգչուհին կրում ամառային բլուզ էր կրում։ Նրա գանգուր մազերն արձակված էին, առանց շպարի է։ «Հեռու արեւին մոտ իմ ամենաբարձր ձգտումներն են…», - հրապարակման մեկնաբանություններում գրել էր  Գաբին։



© NEWS.am STYLE