Ռիչարդ Գիրը 23 տարվա վաղեմության «Jaguar»-ը կվաճառի 29 հազար դոլարով

17:15   14 մայիսի, 2022

Ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը Նյու Յորքի «Bring a Trailer» աճուրդում վաճառքի է հանել «Jaguar» վինտաժային ավտոմեքենան, հայտնում է Motoryzacja-ն։

Խոսքը «Jaguar XK8» կաբրիոլետի մասին է, որը հնգաստիճան ավտոմատ փոխանցման տուփ ունի եւ V8 շարժիչ 290 ձիաուժ հզորությամբ։

Հայտնի է, որ Գիրը կաբրիոլետը ձեռք է բերել 1999թ․-ին եւ հասցրել է դրանով անցնել ընդամենը 30 հազար մղոն (48 հազար կիլոմետր)։ Այս պահին 23 տարվա վաղեմությամբ լոտի արժեքը կազմում է 29 հազար դոլար, սակայն գինը կարող է աճել աճուրդի չորս օրվա ընթացքում։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ Axelle/Bauer-Griffin/FilmMagic



© NEWS.am STYLE