Սպիտակաձավարով պատրաստված մարմնի սկրաբեր

18:13   21 մայիսի, 2022

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մարմնի սկրաբերի մի քանի բաղադրատոմս։

Սպիտակաձավարով եւ մանկական քսուքով սկրաբ

Հիանալի սկրաբ կրծքի մաշկի խնամքի համար։ Պատրաստման համար անհրաժեշտ է 50մլ. մանկական բարձրորակ քսուք եւ չորս ճաշի գդալ սպիտակաձավար։

Սպիտակաձավարով եւ ձիթապտղի յուղով սկրաբ

Հարկավոր է վերցնել երկու առանձին տարա, որոնցից մեկի մեջ պետք է լցնել տաքացված ձիթապտղի յուղը, իսկ մյուսում՝ սպիտակաձավարը։ Սկզբում ձեռքը պետք է դնել տաքացված ձիթապտղի յուղի մեջ, իսկ հետո սպիտակաձավարի։ Այնուհետեւ անհրաժեշտ է մերսող շարժումներով սկրաբը տարածել մարմնի վրա։ Նշենք, որ եթե հակացելյուլիտային սկրաբ եք ցանկանում ստանալ, ուրեմն հարկավոր է մի քանի կաթիլ նարնջի եթերային յուղ ավելացնել ձիթապտղի յուղի տարայի մեջ։ Իսկ եթե տոնուսը բարձրացնող սկրաբ եք ցանկանում, ուրեմն պետք է ավելացնել կիտրոնի եթերային յուղ։ 

Սպիտակաձավարով եւ մեղրով սկրաբ

Կես բաժակ սպիտակաձավարը հարկավոր է խառնել երեք ճաշի գդալ սերուցքով եւ երկու ճաշի գդալ մեղրով լի տարայի մեջ՝ ավելացնելով չորս կաթիլ վիտամին А։ Սկրաբը մաշկին քսելուց հետո պետք է տաք ցնցուղ ընդունել։

Սպիտակաձավարով եւ աղով սկրաբ

Երկու ճաշի գդալ սպիտակաձավարը հարկավոր է խառնել կես թեյի գդալ ծովի աղով։ Ստացված խառնուրդը հարկավոր է լցնել մարմնի գելի մեջ եւ լվանալ մարմինը։

 

Աղբյուրը՝ web-zdrav.ru

 



© NEWS.am STYLE