Ջենֆեր Լոպեսի նախկին սիրելին ամուսնանում է․ Մարկ Էնթոնիի ընտրյալը նրանից երիտասարդ է 30 տարով (ֆոտո)

12:14   14 մայիսի, 2022

Ջենֆեր Լոպեսի նախկին ամուսինը՝ Մարկ Էնթոնին, ամուսնանում է երիտասրդ Նադյա Ֆերեյրայի հետ։ Էնթոնին մոդելից մեծ է 30 տարով, սակայն դա խոչընդոտ չէ նրանց միության համար։ Նրա սիրելին սոցիալական ցանցի էջերում ցույց է տվել նշանադրության շքեղ մատանին։ Ի դեպ, նրանք միասին են մոտ երեք ամիս։

marc-anthony-jennifer-lopez-nadia-ferreira1.jpg (175 KB)

Սա կլինի Մարկ Էնթոնիի չորրորդ ամուսնությունը։ Նա եւ Ջենիֆեր Լոպեսը սիրավեպ են սկսել, երբ երգչուհին 2003թ․-ին բաժանվել է Բեն Աֆլեքից եւ կարճ ժամանակ անց ամուսնացել են։

marc-anthony-jennifer-lopez-nadia-ferreira.jpg (240 KB)

Ամուսնությունից երեք տարի անց Ջոնիֆեր Լոպեսն ու Մարկ Էնթոնին հայտարարել են, որ սպասում են առաջնեկի ծնունդին։ Զույգը երկվորյակներ է ունեցել՝ Մաքսիմիլիան Դեիւիդը եւ Էմմա Մերիբելը։ Ջենիֆերն ու Մարկն ամուսնացած են եղել մոտ յոթ տարի։

Հիմա Ջեյ Լոն երջանիկ է Բեն Աֆլեքի հետ հարաբերություններում։ Սիրահարները պատրաստվում են ամուսնությանը։

Լուսանկարները՝  Ethan Miller/Getty Images, Instagram

Աղբյուրը՝ Peopletalk.ru



© NEWS.am STYLE