Բրեժնեւան եւ Մելաձեն Իտալիայում ապրում են 800 հազար եվրո արժեքով շքեղ վիլլայում

14:11   14 մայիսի, 2022

40-ամյա Վերա Բրեժնեւան եւ 59-ամյա Կոնստանտին Մելաձեն այժմ ապրում են Իտալիայում։ Աստղերը սեփական վիլլան ունեն գեղեցիկ վայրում։

«Розовый дым» հիթի կատարողը Ռուսաստանից հեռացել է փետրվարի վերջին։ Նրա ամուսինը հատուկ գործողությունը սկսելու պահին գտնվում էր Կիեւում։ Պրոդյուսերը կարողացել է երգչուհուն միանալ մարտի սկզբին։

Վերան ու Կոնստանտինն ապրում էին երեք երկրում։ Ամուսինները շատ ժամանակ էին անցկացնում Ռուսաստանում ու Ուկարիանայում։ Սակայն նրանք ամենից շատ սիրել են Իտալիան, ուր շքեղ բնակարան են ձեռք բերել։

vera.jpg (167 KB)

Սիրահարները վիլլա են գնել Իտալիայի ամենամեծ՝ Գարդա լճի ափին, որի համար խոշոր գումար են վճարել․ այդպիսի անշաժ գույքի արժեքը սկսվում է 800 հազար եվրոյից, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Վերան եւ Կոնստանտինը կոմպոզիտորի ծննդյան օրը նշել են ջերմ միջավայրում։ Բազմաթիվ հայտնի երգերի հեղինակը 59 տարեկան է դարձել։ Աշխարհում տիրող իրավիճակի պատճառով ամուսինները հարաժարվել են մեծ արարողությունից եւ նախապատվություն տվել ընտանեկան տոնին։ «Այս տարի մենք չենք նշել ամուսնուս ծննդյան օրն, այլ պարզապես այդ օրը միասին ենք անցկացրել։ Եվ այն շատ ջերմ էր»,- հայտնել է Վերան։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE