«Ինձ վրա ուշադրություն մի դարձրեք»․ Բրիթնի Սփիրսը պարզաբանել է, թե ինչու է համարձակ լուսանկարներ հրապարակում

22:15   14 մայիսի, 2022

Վերջին շրջանում Բրիթնի Սփիրսը սոցիալական ցանցերում լուսանկարներ է հրապարակում, որոնցում լիովին մերկ է։ Լուսանկարներն այնքան անպարկեշտ են, որ երկրպագուները լրջորեն անհանգստանում են երգչուհու մենթալ առողջության մասին։ Բրիթնին իր վարքագիծը պայմանավորում է հորմոններով։

«Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնում է, որ արտիստը սպասում է երրորդ երեխային։ Իր քայլերը Բրիթնին բացատրում է հենց հղիությամբ։

«Իմ հորմոնները տարօրինակ վարքագիծ են դրսեւորում։ Ես ուզում եմ դուրս ցատկել մեքենայից եւ մերկ վազել։ Այո՛, հղի կին, որը վազում է կողքիդ․ պարզապես ուշադրություն մի դարձրեք ինձ վրա»,- ամերիկացի փոփ աստղի խոսքերը մեջբերել է պարբերականը։

Ընդ որում, երկրպագուների մեծ մասը վստահ է, որ Բրիթնին այդ կերպ պարզապես նշում է հոր երկարատեւ ու խիստ խնամակալությունից ազատվելը։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE